Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աշխարհում տեղյակ չեն Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վայրագությունների մասին

Աշխարհում տեղյակ չեն Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վայրագությունների մասին
24.04.2016 | 12:43

Աշխարհում տեղյակ չեն Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վայրագությունների մասին՝ ասել է պատմաբան Փոլ Լեւինը, որը Երեւանում մասնակցում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:

«Ես թերթեր շատ եմ կարդում, կարդացել էի կոնֆլիկտի մասին, բայց չէի կարդացել վայրագությունների մասին: Ինձ մարդիկ են ասել, կարծում եմ՝ աշխարհը չգիտի: Այդ պատճառով Հայաստանի կառավարությունը եւ լրագրողները պետք է այնպես անեն, որ միջազգային հանրությունը նույնպես տեղեկանա, միջազգային մամուլում հայտնվեն այդ դեպքերը»,- ասաց նա:

Պատմաբանը նշեց, որ Ադրբեջանը պետք է դատապարտվի վայրագություների համար:

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ